«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները պատանդի մահապատժի նոր տեսանյութ են հրապարակել, գրում է The Independent-ը։

Երեխան, որն արտաքինից մոտ 10 տարեկան է, անգլերեն ասում է, որ Արեւմուտքն իզուր է ներքաշվել ահաբեկիչների դեմ պայքարին, փոխանցում է Gazeta-ն։

17 րոպե տեւողությամբ հոլովակի վերջում տղան, փակելով աչքերը, կտրում է պատանդի կոկորդը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ տղան Հալեպում ԱՄՆ ավիահարվածներից սպանված իսլամիստ Աբու Դարդի որդին է։