ԲՀԿ-ն մինչեւ 2017թ. չպետք է իշխանության հետ կոալցիա ձեւավորի։ Այս մասին փետրվարի 5-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ շշուկների ֆոնին, թե ով ում հետ պետք է համագործակցի, ավելի լավ է ազնիվ լինել ու ուղիղ ասել, որ կոալիցիայի ժամանակը չէ։
«Կարծում եմ, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները մեծ փոփոխություններ կմտցնեն քաղաքական դաշտում։ Այն ժամանակ էլ կոալիցիա ձեւավորելու մասին քննարկումը իմաստ կունենա։ Կուսակցության ներսում ոմանք այդպես չեն կարծում։ Կոալցիա կազմելով՝ ԲՀԿ-ն ավելի մեծ հնարավորություններ կստանա իր ծրագրերի իրականացման համար։ Ես եւ իմ որոշ գործընկերներ բացարձակ չենք կիսում այդ կարծիքը, թեպետ հարգում ենք այն»,- ասել է Զոհրաբյանը։





























