ՀՀԿ-ն արդեն այսօր կհայտնի օմբուդսմենի պաշտոնում իր թեկնածուի անունը։ Այս մասին փետրվարի 5-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Այսօր մենք խմբակցության նիստ կհրավիրենք, որի ժամանակ կներկայացնենք մեր թեկնածուին»,- ասել է նա։

Նշենք, որ ՀՀԿ-ի թեկնածում արդարադատության նախարար Արման Թաթոյանն է, ԲՀԿ-ն ունի իր թեկնածուին՝ Մակար Եղիազարյան, ՕԵԿ-ը կպաշտպանի Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, իսկ ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը դեռ որոշում չեն կայացրել: