Կոալիցիան մեկ օրում չենք ձեւավորելու։ Այս մասին փետրվարի 5-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Կոալիցիան այսրոպեական խնդիրներ չի լուծում։ Այդ բանակցություններն ուղղված են դեպի ապագան։ Համագործակցության մեր ծրագրերը չեն սահմանափակվում 2017թ. ընտրություններով։ Մեր նպատակը երկրի առջեւ կանգնած խնդիրները լուծելն է»,- ասել է Բաղդասարյանը։