Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներին է ներկայացել եւ փետրվարի 3-ին Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան տեղափոխվել 52-ամյա Վագներ Ն.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2001 թ. հունվարի 15-ից Վայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Վագներ Ն.-ն փոխանցվել է ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներին: