Թուրքական իշխանությունները Իրաքից եւ Սիրիայից փախստականներին ստիպում էին վերադառնալ այն շրջաններ, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիայի իշխանություններն անօրինականորեն պահում էին փախստականներին եւ ապաստան խնդրողներին, կալանքի էին առնում եւ ճնշում էին գործադրում, որպեսզի վերջիններս վերադառնան պատերազմի թատերաբեմ դարձած երկրներ», — ասել է նա:
Նրա խոսքով, որոշ փախստականների շղթայել են, ծեծել են: Հետո նրանց ստիպողաբար վերադարձրել են Իրաք ու Սիրիա:





























