Հունվարի 30-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձորի Նարեկացու փողոցի մի տնից սննդամթերք եւ կենցաղային իրեր գողանալու մասին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 4-ին պարզվել է, որ գողությունը կատարել են 23-ամյա Ռադիկ Ռ.-ն, 24-ամյա Արա Գ.-ն եւ 25-ամյա Արթուր Ս.-ն:
Վերջիններս կալանավորված են:
Քննության ընթացքում պարզվել է, որ նրանք Վանաձոր քաղաքի բազմաթիվ տներից կատարել են համանման մի շարք գողություններ եւս:
Նախաքննությունը շարունակվում է:




























