«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2015 թվականի դեկտեմբեր եւ  2016 թվականի հունվար ամնիսներին  «Հաղարծին», «Շամախյան» եւ «Դիլիջան» տեղամասերում հայտնաբերվել եւ կազմվել է  անտառխախտման 9 արձանագրություն` ապօրինի հատված  14 ծառի  եւ 8 խմ վառելափայտի /թափուկի/ անտառից ապօրինի դուրս բերման համար:

Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի տարածքային բաժնի  կողմից: