Հանրապետության Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) իրենց քրեական գործերի ընթացքից բողոքող հացադուլ հայտարարած 16 դատապարտյալներից 12-ը դեռ շարունակում են հացադուլը:  Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ՔԿՀ-ներում հացադուլավորների թիվը հասել է 16-ի, հացադուլավորների պահանջները վերաբերում են իրենց քրեական գործերին: