Տավուշի մարզի Գանձաքար գյուղում 2015թ. դեկտեմբերին 23-ամյա անտառում Վարազդատ Գրիգորյանի մահվան  պատճառը եղել է նրա վրա ընկած գերանը: Այս մասին NEWS.am-ին ասաց Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը:

«Գնացել է փայտ կտրելու, գերանը կտրել է, ընկել է վրան: Գերանի հարվածից մահացել է»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ 23-ամյա մահվան պատճառը հայտնի չէր: Նա գնացել էր անտառ, որտեղ մահացած էին գտել:

Վարազդատ Գրիգորյանն ամուսնացած էր, մեկ դուստր ուներ՝ 1 ու կես տարեկան: