Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է:

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: