Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մենք էլ առաջարկներ ունենք, որը չի տարբերվում ընդդիմության առաջարկներից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, որը պաշտպանում էր սահմանադրական փոփոխությունները։
«Ցուցակների մաքրումն է, հրապարակումը, բնականաբար, տեսախցիկների տեղադրումը, որոնք կարող են ըստ էության կանխորոշել ընտրությունների ընթացքը եւ վերահսկողական լծալների ավելացում»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը։
Հարցին, թե որ առաջարկի ընդունման դեպքում կողմ կքվեարկի, դժվարացավ ասել․
«Մենք էստեղ ենք, որպեսզի իշխանությանը հնարավորություն չտանք միանձնյա որոշում կայացնի, դրա համար էլ քննարկում ենք, մենք մեր պահանջներով նաեւ պարտադրում ենք, որ իշխանությունը հաշվի նստի մեզ հետ»,-ասաց նա։





























