Մի կին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են բջջային հեռախոսը եւ դրամապանակը:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Յան Ռայնիսի փողոցի թիվ 88 շենքի մոտից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Մելիկո Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: