Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները «Երեւան-Մոսկվա» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1991 թ. ծնված Լեւոն Բ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2014 թ. հոկտեմբերի 10-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի 4-րդ կետի եւ 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով: