Էկվադորում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների իրականացրած բռնություններին արձագանքել է Էկվադորի ներքին գործերի նախարարը։

Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Էկվադորի ՆԳ նախարար Խոսե Սերրանո Սալգադոն խիստ քննադատել է Էրդողանի թիկնապահների պահվածքը՝ պահանջելով թիկնապահներին զրկել դիվանագիտական անձնագրերից։  Նախարարը Էրդողանի թիկնապահների պահվածքի հետ կապված բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի ԱԳՆ։

Նշենք, որ Էկվադորում Թուրքիայի նախագահի դեմ բողոքի ակցիա անող կանայք ծեծի են ենթարկվել Էրդողանի թիկնապահների կողմից։ Կանանց դեմ բռնությունը կանխելու համար միջամտած էկվադորցի պատգամավորը եւս ծեծի է ենթարկվել թիկնապահների կողմից։