Ռուսաստանի Ռոստովի մարզի Զերնոգրադ քաղաքում 4 հանցագործներ ոսկեղենի խանութից աննկատ 4 մլն ռուբլու զարդեր են գողացել։ Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել են մարզի ոստիկանությունից։
Աղբյուրի փոխանցմամբ, 4 անձինք մտել են Կարլ Մարքսի փողոցում գտնվող խանութ։ Նրանցից երկուսը սկսել են զրույցով շեղել վաճառողուհուն, իսկ մյուս երկուսը բացել են ցուցափեղկերը եւ գողացել ոսկյա զարդերը։
Ոստիկանությունում նշել են, որ գողության մասին հայտնի է դարձել րոշ ժամանակ անց, երբ գողերն արդեն խանութում չէին։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «առանձնապես խոշոր չափի գողություն հանցավոր խմբի կողմից» հոդվածի հատկանիշներով, որը ենթադրում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:
Ներկայումս իրավապահները որոնում են հանցագործներին։





























