Հայաստանի տարածքում փետրվարի 8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-10-ին կնվազի 6-8 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում փետրվարի 8-ին սպասվում են տեղումներ: Գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, ցերեկը՝ -1+1 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1-6,

Կոտայքում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1-6,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1-6,

Լոռիում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ -2+1,

Տավուշում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -1+3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1-6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -1+1,

Արմավիրում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ -1+1,

Արարատում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ -1+1,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1-6,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ -1+1,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0+5,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -2+1,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +2+6: