Այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 17:32-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Պատահարի հետեւանքով տուժած կա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: