Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 43-ամյա Սպարտակ Ն.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա տաբատի գրպանից, լուցկու տուփի մեջ, հայտնաբերվել է 2.8 գրամ կանեփանման զանգված:

Սպարտակ Ն.-ն հայտարարել է, որ զանգվածը կանեփ է, որը հավաքել է Փամբակ գյուղի տարածքից՝ անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: