Ստամբուլի Քաղըթհանե թաղամասում գտնվող մի սրճարանում փետրվարի 7-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ անհայտ անձը կամ անձինք մեքենայով մոտեցել են Քաղըթհանե թաղամասի Աթաթուրքի փողոցի վրա գտնվող սրճարանին, կրակահերթ արձակել եւ հեռացել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանությունը պարզել է, որ սպանվել է սրճարանում գտնվող մեկ հաճախորդ, իսկ մեկ վիրավորի էլ տեղափոխել են հիվանդանոց։

Նշվում է, թե դեռ հայտնի չէ, թե ահաբեկչական հարձակում է եղել, թե միջանձնային խնդիրների հետ կապված հարձակում։