Փետրվարի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 5788 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 3440 տոննա: Այսպիսով տոկոսային հարաբերությամբ մոտ 70 տոկոսով ավելի շատ թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել:



























