Հրազդան քաղաքում  գտնվող «Ծովինար» ռեստորանային համալիրի մոտից փետրվարի 7-ին, երկու զինված տղամարդու են բերման ենթարկել։ 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նրանք բերման են ենթարկվել  ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Նրանցից մեկը Հրազդանի բնակիչ է, մյուսը՝ Երեւանի: Նրանցից երկրորդին ստորագրությամբ ազատ են արձակել, իսկ առաջինին՝ դեռ ոչ: