Փետրվարի 6-ին, ժամը 03.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի եւ գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նոր Խարբերդի 2-րդ փողոցից բուժօգնության է տեղափոխել 26-ամյա Անդրանիկ Ս.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան տանը վնասվածքները պատճառել է 17-ամյա Գ. Գ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 10.30-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Գ. Գ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: