Փետրվարի 8-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Միթսուբիշի Լ12200» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երեւան ճանապարհի 192-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, գլորվել ձորակը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: