Փետրվարի 8-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա կին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երեւանի Աբովյան փողոցում թիվ 23 երթուղու ավտոբուսից ընթացքի ժամանակ իջնելիս վայր ընկնելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: