ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ճանապարհաշինարարները մաքրել եւ մշակել են Դիլիջանի եւ Տիգրանաշենի լեռնանցքներում առկա մերկասառույցը:

Ճանապարհները լիովին անցանելի են տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Արմավիրի, Ալավերդու, Նոյեմբերյանի եւ Տավուշի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: