Փետրվարի 8-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես-Բենց»-ի վարորդը Արարատյան 1-ին զանգվածի 8/1 շենքի բակում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 8-ին, ժամը 18.50-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 110/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: