Զովունի գյուղում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Զովունի 3 հասցեում փետրվարի 8-ին, ժամը 03։00-ի սահմաններում պայթյուն է  հնչել, որի հետեւանքով կոտրվել են տան խոհանոցի ապակիները։

Որոշ ժամանակ անց հարեւանները նկատել են, որ հրկիզված է այդ տան խոհանոցը։ Թե ինչ պայմաններում է տեղի ունեցել պայթյունը եւ ովքեր են իրականացրել հրկիզումը, հայտնի չէ, մանրամասները պարզվում են։