Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վերջին մի քանի տասնամյակի կտրվածքով  վատագույնն են: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ներկայումս հարաբերությունները վատագույն վիճակում են մի քանի տասնամյակի կտրվածքով: Եմ մենք ցավում ենք այդ կապակցությամբ, բայց միանշանակորեն արձանագրում ենք, որ Ռուսաստանն այս իրավիճակի մեղավորը չէ», — ասել է Պեսկովը: