Արեւմուտքն պաշտպանում է սիրիական հակամարտությանը Սաուդյան Արաբիայի միջամտությունը՝ անտեսելով, որ դա կարող է ամրապնդել ահաբեկիչների դիրքերը, քանի որ շեղված է այս տարածաշրջանում ռուսական ազդեցության ուժեղացման սպառնալիքի հողի վրա, գրում է Deutsche Wirtschafts Nachrichten–ը:
Սաուդյան Արաբիան հայտնել է, որ պատրաստ է ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա: Նրա դաշնակիցը՝ ԱՄՆ –ն, հավանություն է տվել այս մտադրությանը. ոչ այդքան վաղուց Վաշինգթոնն ինքն էր քննադատում Պարսից ծոցի երկրներին՝ տարածաշրջանում ԻՊ դեմ պայքարին անբավարար մասնակցության համար: Բայց իրականում սաուդիտները Սիրիա են ուղեւորվում հակառակ մտադրություններով: Հաշվի առնելով, որ նրանց գլխավոր նպատակը Ասադի ռեժիմի տապալումն է՝ նրանք ակտիվ պաշտպանելու են ապստամբ խմբավորւմներին, նույնիսկ եթե դրանք ահաբեկչական լինեն, գրում է պարբերականը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Միացյալ նահանգները գիտի սաուդիտների իրական մտադրությունների մասին, բայց մեծ մտահոգություն չի դրսեւորում այդ կապակցությամբ: Սպիտակ տունը վերջերս ավելի շատ մտահոգված է ռուսական գործողության հաջողություններով, ու հիմա ԱՄՆ –ն ըստ երեւույթին պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել, որպեսզի Ռուսաստանին խանգարի գլխավոր դերակատարում ձեռք բերել տարածաշրջանում, նշում են հոդվածագիրները:
Մոսկվան ու Դամասկոսը համատեղ ջանքերով զգալի առաջընթաց են գրանցել Հալեպում: Այդ քաղաքի ազատագրումը շրջադարձային կդառնա քաղաքացիական պատերազմում ու կորոշի այս տարածաշրջանում ուժերի հետագա բաշխումը: Դրա համար էլ արեւմտյան երկրները շտապում են դատապարտել Կրեմլի գործողությունները: Մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին մեղադրել է այն բանի համար, որ նրա գործողությունների հետեւանքով փախստականների հոսքն ուժեղացել է: Նման հայտարարությունները չեն կարող որեւէ փաստացի հիմք ունենալ, քանի որ մարդիկ հիմնականում շարունակում են լքել իրենց հայրենիքը, որպեսզի փրկվեն ահաբեկչական խմբավորումներից, շեշտում է պարբերականը:
Մինչդեռ ԱՄՆ բանակի հետախուզական վարչությունը նախազգուշացրել է, որ ԻՊ հարձակումների քանակն ու ինտենսիվությունը մոտ ժամանակներս կարող են աճել: Ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակը պահանջում է բոլոր երկրների միջեւ համագործակցության ուժեղացում: Բայց դրա փոխարեն արեւմտյան առաջնորդներն ավելի հաճախ են սկսել ՆԱՏՕ-ի ուժերը մոբիլիզացնելու ու Սաուդյան Արաբիային միանալու կոչեր անել: Ինչն էլ իր հերթին կարող է վերածվել Ասադի ուժերի ու Ռուսաստանի հետ վտանգավոր առճակատման, ամփոփում է հոդվածաագիրը:





























