Երեւանի ավագանին 7-րդ նստաշրջանի առաջին նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ անվանի բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ եւ հասարակական գործիչ Մետաքսեի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի ավագանու հավանությանն են արժանացել նաեւ միջնադարի հայ գիտնական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշի, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, Երեւանի գլխավոր մանկաբույժ Ռոզա Մկրտչյանի, ականավոր պատմաբան, ակադեմիկոս եւ քարտեզագիր Սուրեն Երեմյանի, լուսանկարիչ Գաբրիել Խանոյանի, ականավոր պատմաբան, ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանի եւ քանդակագործ Խաչատուր Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:

Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշում է կայացրել «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը տրամադրված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին: