Նախօրեին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել  Բայանդուր գյուղի գազալցակայանի մոտ։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ տաքսի ծառայության «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը դանակի սպառնալիքների ներքո՝ ուղեւորից գումար է պահանջել:

Ստանալով 10 հազար դրամ, նա շարունակել է ճանապարհը դեպի «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ պետք է իջներ ուղեւորը։ Օդանավակայան հասնելով՝  ուղեւորը դիմել է  տեղի ոստիկանությանը՝ պատմելով տաքսու վարորդի կողմից իր նկատմամբ կիրառված բռնության մասին, որից հետո 32-ամյա վարորդին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

Կատարվում է քննություն։