Փետրվարի 8-ին, ժամը 15.20-ին, մի կին Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել, որ օգտվելով իր բացակայությունից՝ մուտքի դուռը կոտրելով, իր տնից ապամոնտաժել եւ գողացել են ջրատաքացուցիչ` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մի քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 23-ամյա Արամ Գ.-ն եւ 23-ամյա Ռադիկ Ռ.-ն ցուցմունքներ են տվել, որ նշված գողությունն իրենք են կատարել:

Արամ Գ.-ն եւ Ռադիկ Ռ.-ն կալանավորված են:

Քննությունը շարունակվում է: