Փետրվարի 9-ին եւ լույս 10-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն  իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: