Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 745i» մակնիշի 15 LV01 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ՃՈ հենակետի դարպասին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւորը (45-ամյա Լ. Հ.) տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան հետազոտություն՝ դուրս է գրվել:































