ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն Մարտունու կողմից:
Ապարանում, Արագածում, Ալավերդիում եւ Դիլիջանում տեղում է թույլ ձյուն:
Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:





























