Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղի 23-ամյա բնակչուհին, որը փետրվարի 9-ին մեծ քանակությամբ դեղահաբ է ընդունել, էպիլեպսիա հիվանդություն ունի: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փոքր Մասրիկի բնակիչներից մեկը:

23-ամյա Ք. Ե.-ն, լինելով սթրեսային վիճակում, մեծ քանակությամբ սեղանի վրա դրված դեղահաբ է ընդունել, որից հետո նրան տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն:

Ք. Ե.-ն  արդեն մի քանի տարի է  ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա, ապրում է ամուսնու հետ: