ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 10-ին, կազմել է 495.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.85 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.72 դրամ (աճել է 4.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 718.03 դրամ (աճել է 4.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.29 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

արծաթ՝ 244.17 դրամ, ոսկի՝ 18,957.76 դրամ, պլատին՝ 14,835.12 դրամ։

Փետրվարի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:  Նշենք, որ այս տարի բորսայում դեռ ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել։