Նախնական վարկածով ինքնասպանության փորձ կատարած Երեւանի բնակիչ  29-ամյա Սուրեն. Ա.-ն այսօր՝ փետրվարի 10-ին, քունքի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է իրենց տան ավտոտնակում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՏԿԱԻՆ-ից: Երիտասարդը տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունք:

ՏԿԱԻՆ-ից մեզ տեղեկացրին, որ երիտասարդի ինքնասպանություն կատարելու փորձի մասին ահազանգողը եղել է երիտասարդի մայրը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Մոլդովական փողոցի ավտովերանորոգման սրահներից մեկում, այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 19.32-ի սահմանում 29-ամյա երիտասարդը, հավանաբար,  ցանկացել է ինքնասպան լինել եւ վնասել է իրեն: