Քունքի հատվածում հրազենային վնասվածքով Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց  տեղափոխված 29-ամյա Սուրեն Ա.-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին,  NEWS.am-ին տեղեկացրին  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքից: Երիտասարդը միացված է արհեստական շնչառության ապարատին, անգիտակից վիճակում է:

Նշենք, որ նախնական վարկածով երիտասարդն ավտովերանորոգման սրահում  ինքնասպանության փորձ  է կատարել:

ՏԿԱԻՆ-ից մեզ տեղեկացրին, որ երիտասարդի ինքնասպանություն կատարելու փորձի մասին ահազանգողը եղել է երիտասարդի մայրը: