Ռուսաստանի կողմից հայկական լոլիկի հետ վերադարձման մասին լուրը հերքվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդի անվտանգության պետական ծառայությունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՌԴ անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի եւ Ադիգեյայի Հանրապետության տարածքային կառույցը երեկ տեղեկություն էր տարածել այն մասին, որ արգելվել է Հայաստանից 22 տոննա լոլիկի ներմուծումը եւ խմբաքանակը հետ է վերադարձվել՝ պայմանավորված լոլիկի մեջ կարանտին վնասատուի՝ հարավամերիկայն ցեցի հայտնաբերմամբ:

Լուրը տարածվեց նաեւ հայկական լրատվամիջոցներում, թեեւ հայկական կողմը լոլիկի խմբաքանակի վերադարձման դեպք չէր արձանագրել:

Ավելի ուշ ռուսական նույն ծառայությունն իր պաշտոնական կայքում  հերքել է այս լուրը՝ մասնավորապես նշելով, որ կասկածներ կան լոլիկի նշված  խմբաքանակն այլ երկրից ուղարկված լինելու մասին:

Ներկա պահին իրականացվում է փաստաթղթերի հավաստիության ստուգում»: