Ոստիկանության Նոր Նորքի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ թիվ 5 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է անձը հաստատող փաստաթուղթ, բանկային քարտեր եւ գումար:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Իսահակյան փողոցի 16 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Գոռ Պ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

***

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ թիվ 2 միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Արցախի փողոցի թիվ 1 հասցեից բերման են ենթարկել 46-ամյա Արմեն Ա.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Քննությունը շարունակվում է: