Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը: 

Բացահայտվել է գողության` 7, խարդախության` 8, ավազակային հարձակման, գույքի դիտավորությամբ ոչնչացման  եւ խուլիգանության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է համակարգչային հանցագործության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: