Արեւմտյան հեռուստաալիքները  Հալեպ քաղաքի հին ավիրածությունների կադրերը ներկայացնում են որպես Ռուսաստանի ՕՏՈւ ռմբակոծությունների հետեւանքներ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Գործը հասել է նրան, որ Սիրիայում ռուսական գործողությունը սկսելուց  շատ առաջ ավիրված Հալեպ քաղաքի կադրերը ամերիկյան ու եվրոպական հեռուստաալիքները ներկայացնում են որպես ռուսական ռմբակոծությունների հետեւանքներ: Ինչպես ասում են, զգացվում է փորձառու դիրիժորի ձեռագիրը»,- ասել է նա:

Կոնաշենկովը օրինաչափություն է անվանել Ռուսաստանի հասցեին «մեղադրանքներով հին ձայնասկավառակը միացնելը» ու Սիրիայում իրենց ավիացիայի գործողությունների արդյունավետությունը սեփական հարկատուներից  «հույժ գաղտնի» պահելը:

Բացի դրանից նա հայտնել է, որ ԱՄՆ գրոհիչները ռմբակոծել էին Հալեպը, բայց դրանում հետո Ռուսաստանին են մեղադրել:

«Ինչպես եւ խոստացել էինք մեր ամերիկացի գործընկերներին, մենք մտադիր չենք թաքցնել որեւէ տեղեկություն: Երեկ, մոսկովյան ժամանակով 13:55-ին Թուրքիայի տարածքում, սիրիական երկնքում հայտնվեցին ԱՄՆ ՌՕՈւ «Ա 10» տեսակի երկու գրոհիչներ ու սկսեցին ռմբակոծել Հալեպը: Գնդապետ Ուորենը չգիտես ինչու՝ ուղիղ եւ նաեւ փոխաբերական իմաստով չէր ազդարարել այդ գրոհը»: