Կրեմլում չեն մեկնաբանել Սիրիայում մարտի 1-ից հրադադարի վերաբերյալ հնարավոր բանակցությունների մասին տեղեկությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Այժմ ես որեւէ մեկնաբանություն չէի անի, որովհետեւ գործընթացը շատ փխրուն է, համաձայնեցումներ են գնում», — ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

Նա նշել է, որ չի կարելի խոսել Սիրիայում հակամարտության կարգավորման գործընթացում համերաշխության մասին: 

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Մյունխենի համաժողովին քննարկել հրադադարի  հնարավորությունները: