ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը համոզված է՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կոփված քաղաքական հոտառություն եւ հմտություն ունի ու պաշտոնից ազատվելուց հետո նրա ուժերը կգնահատվեն եւ որեւէ բնագավառում կօգտագործվեն:
«Այժմ քննարկումներ են ընթանում պորտֆելների տեղաբաշխման շուրջ: Նախարարների փոփոխությունների մասին այսօր կամ վաղը կհայտարարվի: Նորմալ պրոցես է ընթանում, ուժերը կան, համագործակցությունը կա, անհրաժեշտ է ընդհանուր դետալները կոնկրետացնել եւ ընդհանուր հայտարարի գալ»,- այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մկրտիչ Մինասյանը:
Նշենք, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շրջանակում, ԿԳ նախարար է նշանակվելու ՀՅԴ-ից Լեւոն Մկրտչյանը:




























