«Վալենսիա» ՍՊԸ-ի մարկետինգի մենեջեր Արսեն Ավանեսյանը մեղադրվում է ընկերությունից գումար յուրացնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Ավանեսյանը պայմանագրի համաձայն ստանձնել է նյութական պատասխանատվություն խոհանոցային սարքավորումների համար, սակայն դրանք սկսած 2014թ. վաճառել է եւ գումարը յուրացրել:

ՍՊԸ-ի վաճառքի բաժնի վաճառող-խորհրդատու Ներսես Հայրապետյանը 2014թ. պարբերաբար կազմել է առկա սարքավորումների համար գույքագրման ակտ, սակայն թաքցրել է Ավանեսյանի կողմից յուրացումը:

Արսեն Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ներսես Հայրապետյանին՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ավանեսյանը կալանավորված է, իսկ Հայրապետյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: