Ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ գողացված տեխնիկական յուղ են տեղափոխում Ձորք թաղամասի ավտոտնակներից մեկը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 26-ամյա Գառնիկ Հ.-ն 2015 թ. դեկտեմբերից մինչեւ ս/թ. փետրվարը մի ընկերությունից մաս-մաս գողացել է շուրջ 100 լ յուղ եւ տեղափոխել իր ավտոտնակ:

Գողոնն առգրավված է:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: