Սիրիայի աջակցության միջազգային խմբի մասնակիցները չեն քննարկել Էր Ռիադին Սիրիայում ցամաքային գործողություններ իրականացնելու մտքից հրաժարվելու  հնարավորությունները։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է  ՏԱՍՍ-ը։

«Այդ մասին խոսք չի եղել»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նշենք, որ այսօր Մյունխենում կայանալու է Անվտանգության հարցերով կոնֆերանսը, որի 52-րդ նիստի օրակարգում Սիրիայի ճգնաժամն է, Ոըւկրաինայում տիրող իրավիճակը եւ Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը։