ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գորիկ Հակոբյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում, մասավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.

Գորիկ Հակոբյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական»:

Նշենք, որ մինչ այդ մեկ այլ հրամանագրով ԱԱԾ նոր տնօրեն է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը:

Նշենք նաեւ, որ ԱԱԾ պաշտոնում Գորիկ Հակոբյանի  պաշտոնավարման ժամկետը լրացել է երեկ՝ փետրվարի 11-ին: